
Արժույթի միջազգային հիմնադրամն Ուկրաինային հատկացրել է ավելի քան 3 միլիարդ դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կատարում է Ուկրաինայի առջև ստանձնած պարտավորությունները: ԱՄՀ-ն Ուկրաինային հատկացրել է 3.19 միլիարդ դոլարի առաջին տրանշը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային բանկի մամլո ծառայությունը:
Ընդգծվում է, որ ԱՄՀ-ն այդ գումարը հատկացրել է ավելի վաղ հավանության արժանացրած համագործակցության երկամյա ծրագրի շրջանակներում: Այս տարվա մայիսի 1-ի գիշերը ԱՄՀ-ի Տնօրենների խորհուրդը հավանության էր արժանացրել այդ ծրագիրը, որն առնչվում է Ուկրաինային 17 միլիարդ դոլար տրամադրելու մասին: