
G7-ի երկրները պայմանավորվել են դիվերսիֆիկացնել Եվրոպա գազի մատակարարումները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Հռոմում ավարտվել է G7-ի երկրների էներգետիկայի նախարարների երկօրյա լիագումար նիստը: Գագաթաժողովի արդյունքներով՝ նախարարները լիովին համաձայնության են եկել էներգոմատակարարման անվտանգության բարձրացման, էներգակիրների ներկրման դիվերսիֆիկացման ու էներգետիկ պաշարներն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտության շուրջ:
«Մեծ յոթնյակի» երկրների էներգետիկայի նախարարները Հռոմում համաձայնեցրել են իրենց հանդիպման ամփոփիչ փաստաթուղթը, որը նախատեսում է մշակել Եվրոպային էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացման ռազմավարություն: Այդ տեքստը դիտարկման նպատակով ներկայացվելու է Բրյուսելում G7-ի երկրների առաջնորդների հանդիպմանը: