Սաակաշվիլին Պուտինի ներկայիս բարձր վարկանիշը համեմատել է բարձր ջերմաստիճանի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Шустер LIVE հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ օրինաչափ է համարում Ռուսաստանում ու Դոնբասում Վլադիմիր Պուտինի բարձր վարկանիշը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ դա կրում է ժամանակավոր բնույթ.

«Չպետք է զարմանալ Պուտինի վարկանիշի կապակցությամբ: Դա «ուղեղների լվացում» է, որն ունի կարճաժամկետ բնույթ: Այժմ նրան աջակցում է ռուսական բնակչության 80 տոկոսը: 2008 թվականին էլ նրան աջակցում էր 85 տոկոսը: Երկու տարի անց վարկանիշը նվազեց մինչև 35 տոկոսի»:

Սաակաշվիլին Պուտինի ներկայիս բարձր վարկանիշը համեմատել է բարձր ջերմաստիճանի հետ. «Միլոշևիչը նույնպես ուներ բարձր վարկանիշ: Պատերազմի ժամանակ բոլորն աջակցում են ագրեսորի գործողություններին:

Դա սովորական երևույթ է: Սակայն դա նման է ջերմաստիճանի. նախ բարձրանում է, ապա՝ իջնում: Նրանց մոտ այժմ բարձր ջերմաստիճան է, և դա, դժբախտաբար, տարածվում է այն մարզերի վրա, ուր առկա է ռուսական քարոզչություն»:

Տեսանյութեր

Լրահոս