Իրանն ու ԱԷՄԳ-ը համաձայնության են եկել Արաքի միջուկային ռեակտորի շուրջ. աղբյուր

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ու ԱԷՄԳ-ը համաձայնության են եկել Արաքի՝ ծանր ջրով աշխատող միջուկային ռեակտորի ստուգման մեթոդի շուրջ: Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունում նրա աղբյուրը:

Նրա խոսքերով՝ ԱԷՄԳ-ի փոխտնօրեն Մասիմո Ապառոն նման համաձայնության է եկել Արաքի ռեակտորի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ապառոն հայտարարել է, որ Արաքի ռեակտորը հանդիսանում է ԱԷՄԳ-ի ու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջև ձեռք բերված համաձայնագրի կետերից մեկը: Համաձայնագիրը բաղկացած է 7 կետից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031