
Թուրքիայում նախագահի թեկնածուները գրանցման համար հայտեր կներկայացնեն հունիսի 29-ից

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների կողմից հայտեր ներկայացնելու գործընթացը մեկնարկում է հունիսի 29-ին: Այս մասին հայտարարել է Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Սադի Գյուվենը:
Նրա խոսքերով՝ նախագահի թեկնածուների կողմից հայտեր ներկայացնելու գործընթացն ավարտվելու է հուլիսի 3-ին, ժամը 17.00-ին: Գյուվենն ընդգծել է, որ գրանցում ստացած նախագահի թեկնածուների ցուցակը կհրապարակվի հուլիսի 8-ին, իսկ նրանց վերջնական ցուցակը Պաշտոնաթերթում կհրապարակվի հուլիսի 11-ին:
Նույն օրը կմեկնարկի նախընտրական կամպանիան: Նախագահական ընտրությունները (առաջին փուլ) կանցկացվեն այս տարվա օգոստոսի 10-ին, նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդն օրն իսկ: Անհրաժեշտության դեպքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 24-ին: