Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ուժերը կարող են մշտական հենքով տեղակայվել Արևելյան Եվրոպայում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն դիտարկելու է Արևելյան Եվրոպայում իր զորամիավորումները մշտական հենքով տեղակայելու հարցը՝ կապված Ուկրաինայում իրավիճակի սրման հետ: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը.

«Ես կարծում եմ, դա հենց այն է, ինչը մենք պետք է դիտարկենք և հասցնենք մինչև մեր երկրների ղեկավարների քննարկմանը»: Բրիդլավը դա անհրաժեշտ է համարում՝ ելնելով Ուկրաինայում իրավիճակի սրումից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր հերթին Բրյուսելում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդունել նոր միջոցներ՝ իր անդամների հավաքական պաշտպանությունն ապահովելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031