
Ռուսաստանում երկարաձգվել է Դմիտրի Յարոշի գործով հետաքննման ժամկետը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկարաձգվել է ուկրաինական «Աջ սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի գործով գործողությունների ժամկետը: Այս մասին գործակալությանը հայտնել է քրեական գործի նյութերին մոտ կանգնած նրա աղբյուրը:
Հետաքննությունը հավելյալ ժամանակն օգտագործելու է մի շարք փորձաքննությունների համար: Պլանավորված էր Դմիտրի Յարոշի գործով հետաքննությունն ավարտել մայիսի սկզբին, սակայն այդ ժամկետը բավական չեղավ դրա համար:
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն Յարոշի նկատմամբ առաջին գործը հարուցել է այս տարվա մարտին՝ ВКонтакте սոցցանցում չեչեն զինյալների առաջնորդ Դոկու Ումարովի կոչը հրապարակելու համար, որում խոսք էր գնում Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու մասին: Դրա համար Յարոշի նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը և նրա նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում:
Յարոշի դեմ երկրորդ գործի հարուցումը կապված էր այն տեղեկատվության հետ, որ ուկրաիանական УНА-УНСО ազգայնական կազմակերպության անդամները 1990-ական թվականներին չեչեն անջատողականների կողքին պայքարել են ռուսական բանակի դեմ: