Ռուսաստանը «տիեզերական» պայմանագիր է ստորագրել Իրանի հետ

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ «Ռոսկոսմոսը» պայմանագիր է ստորագրել Իրանի տիեզերական գործակալության հետ, ըստ որի՝ ռուսական հրթիռները տիեզերք կհասցնեն իրանական արբանյակները, ինչպես նաև Մերձմոսկովյան շրջանում կուսուցանեն իրանցի տիեզերագնացներին:

Իրանը նաև շահագրգռված է ռուսական «Ռեսուրս-ԴԿ» և «Ռեսուրս-Պ» արբանյակներից կատարված Երկրի լուսանկարների գնման մեջ: «Ռոսկոսմոսում» թերթի աղբյուրը հայտնել է, որ պայմանագիրը ստորագրվել է դեռևս ապրիլի 10-ին, Թեհրանում:

Ռուսական կողմից այն ստորագրել է Դաշնային տիեզերական գործակալության ղեկավարի տեղակալ Անատոլի Շիլովը, իսկ իրանական կողմից՝ Իրանի տիեզերական գործակալության ղեկավարի պաշտոնակատար Համիդ Ֆազելին: Նախորդ տարի Իրանը հայտարարել էր առաջին տիեզերանավի ստեղծման աշխատանքներն ավարտելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս