
Թուրքիան մտադիր է գնել F-35 տիպի 2 կործանիչ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է գնել ամերիկյան արտադրության, նոր սերնդի F-35 տիպի 2 ինքնաթիռ: Այս մասին նշված է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության տարածած հայտարարության մեջ:
F-35 տիպի առաջին երկու կործանիչները գնվելու են 2018 թվականին: Թուրքիան պլանավորել է ընդհանուր առմամբ գնել երկու հատ F-35: Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունը, սակայն, չի մանրամասնել, թե F-35-ի որ տարբերակներն են գնվելու (F-35А, F-35В, F-35С): F-35-ի առաջին փորձնական թռիչքն իրականացվել է 2006 թվականի դեկտեմբերի 15-ին: