Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալի» երկրպագու շունը տանել չի կարողանում Մեսիին (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ` համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում պատկերված շունը, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու: Ինչպես հայտնի է, մադրիդյան ակումբի հավերժ մրցակից է համարվում «Բարսելոնա» ակումբը:

Տեսանյութը վկայում է, որ շունը նույնպես տանել չի կարողանում կատալոնյան ակումբի ֆուտբոլիստներին: «Կապտանռնագույն» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի ու Սերխիո Բուսկետսի անունների հիշատակման ժամանակ շունը սկսում է սպառնալից ցուցադրել իր ատամները: Իսկ երբ շան մոտ տալիս են «Ռեալի» խաղացողներ Կրիշտիանո Ռոնալդուի և Սերխիո Ռամոսի անունները, կենդանին իրեն պահում է հանգիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս