Բաժիններ՝

Յանուկովիչն առաջարկել է Ուկրաինայում նախ անցկացնել երկու հանրաքվե և հետո նոր՝ երկու ընտրություն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարծում է, որ Ուկրաինայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի միայն երկու հանրաքվեի անցկացումից հետո:

Յանուկովիչն առաջարկել է նախ անցկացնել երկրի ֆեդերալացման ու մարզերի լիազորության շուրջ հանրաքվե, իսկ դրանից հետո՝ Ուկրաինայի նախագահական կամ խորհրդարանական համակարգի մասին հանրաքվե և դրա արդյունքներով իրականացնել սահմանադրական բարեփոխումներ:

Յանուկովիչն ընդգծել է, որ միայն այդ ամենից հետո հնարավոր կլինի երկրում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930