Զորի Բալայանը կրկին նամակ է գրել. henaran.am

henaran.am-ի փոխանցմամբ՝ հրապարակախոս Զորի Բալայանը կրկին նամակ է գրել, սակայն այս անգամ նա նամակ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, տարբեր քրիստոնեական կազմակերպություններին: Հարցին, թե ինչու են մտավորականները լռում Քեսաբի հետ կապված իրադարձությունների հետ կապված, նա պատասխանել է. «Ինչպես Շուշիի պարագայում էր, երբ մենք թիրախ էինք վերցրել Շուշիի ազատագրումը, այդ ժամանակ մոտ 200 նամակ եմ ես ուղարկել և միայն Քերոլայն Քոքսն էր արձագանքել և իր հերթին էլ ինքն էր 200 տեղ ուղարկել այդ նամակները, հիմա էլ Քոքսը մեզ կրկին օգնում է։ Այսինքն՝ քեսաբահայության խնդրով իմ նամակներին միայն բարոնուհի Քոքսն է արձագանքել»:

Հարցին, թե ինչու է՝ ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա լռում, երբ Թուրքիան կրկին ոչնչացնում է հայերին, Քեսաբում տեղի են ունենում իրադարձություններ, որտեղ կրկին թատերաբեմում հայերն են, նա պատասխանել է. «Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է աշխարհը, երբ ասում են, թե ճշմարտությունն է պետք ասել, սա նշանակում է՝ կոնկրետ աշխարհի տեղը գործում է Ամերիկան և նրա ՆԱՏՕ-ն, իսկ քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, ապա նա, ինչ էլ որ անում է, անում է համոզված լինելով, որ կարող է այդ հարցի տակից դուր գալ։ Եվ ուրեմն, լռում է առաջին հերթին Ամերիկան, իսկ երբ նա սկսում է աղմկել, մի բան ստացվում է»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս