
Nokia-ն կվերանվանվի Microsoft Mobile

NokiaPowerUser պարբերականի փոխանցմամբ՝ բջջային սարքեր արտադրող ֆիննական Nokia հանրահայտ ընկերությունը Microsoft ընկերության հետ միահյուսվելուց հետո կվերածվի նրա ստորաբաժանումներից մեկի և կստանա Microsoft Mobile Oy անվանումը:
Այս մասին նշված է Nokia ընկերության ղեկավարության նամակում, ըստ որի՝ Microsoft-ի ու Nokia-ի միջև գործարքի ավարտից հետո Nokia Oy կորպորացիան կփոխարինվի Microsoft Mobile Oy-ով:
Գործարքի պայմաններով՝ Microsoft-ը կստանա սարքերի արտադրման հետ կապված Nokia-ի բիզնեսը վարելու բոլոր իրավունքները, առավելությունները և պարտավորությունները՝ ներառյալ մատակարարների, հաճախորդների ու գործընկերների հետ Nokia-ի պայմանավորվածությունները:
Մատակարարների հետ գործող բոլոր պայմանագրերը մնում են ուժի մեջ: