Բաժիններ՝

Դուք միլիոնավոր մարդկանց անվանել եք ահաբեկիչներ. Յանուկովիչը՝ Կիևին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել անհետաձգելի միջոցներ կիրառել՝ կապված Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին նշվել է Դոնի Ռոստովում նրա տարածած հայտարարությունում:

Յանուկովիչը թվարկել է տվյալ միջոցները՝ Ուկրաինայի բոլոր զինված ուժերի հետ քաշում դեպի դրանց կենտրոնացման վայրեր, Ուկրաինայի արևելքից այսպես կոչված ազգային գվարդիայի դուրս բերում, արևելյան շրջանների առաջնորդների հետ անհապաղ երկխոսության սկսում:

Յանուկովիչն իր այս պահանջները հասցեագրել է նրան, ով իրեն իշխանություն է համարում Կիևում. «Դուք մեկ քայլով եք հեռու արյունահեղությունից: Արյունը չի ջնջնվում: Կա՛նգ առեք: Ուկրաինայի արևելքում զենք կիրառելն արդեն ոչինչ չի փոխի:

Մարդիկ վիրավորված են: Դուք միլիոնավոր մարդկանց անվանել եք ահաբեկիչներ: Մարդիկ չունեն այլ ճանապարհ՝ բացառությամբ իրենց իրավունքների, իրենց կյանքի ու իրենց երեխաների համար պայքարելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930