Բաժիններ՝

Թուրքիան ստեղծում է սեփական ինտերնետային համակարգ` www-ի փոխարեն ttt

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է ստեղծել սեփական բաշխիչ համակարգը` www համաշխարհային սարդոստայնի փոխարեն:

Արդեն իսկ մեկնարկել են նոր համակարգին անցում կատարելու նախապատրաստական աշխատանքները, որի հապավումը ենթադրաբար բաղկացած է լինելու 3 հատ t տառից` ttt:

Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները տվյալ քայլին գնացել վերջին նշանակալից դեպքերից հետո, որոնք են Թուրքիայում հեռախոսազրույցների գաղտնալսումը, ԱՄՆ-ի կողմից ինտերնետային ռեսուրսներին գաղտնալսելը, ինչպես նաև Twitter-ի ու Youtube-ի հետ կապված որոշակի խնդիրները:

Ընդգծվում է, որ ԵՄ-ի բազում անդամներ և հատկապես Գերմանիան ու Ֆրանսիան վաղուց աշխատում են այլընտրանքային համակարգի մշակման ուղղությամբ: Բացի այդ, Թուրքիան պահանջում է սոցցանցերի մասին միջազգային կոնվենցիայի ընդունում, որը կկանոկարգեր դրանցից օգտվելու կանոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930