Իսրայելը որոշել է ազատ չարձակել պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը վերջնականապես որոշել է չեղյալ հայտարարել պաղեստինցի 26 բանտարկյալից բաղկացած խմբին ազատ արձակելը, ինչը պետք է տեղի ունենար 8 ամիս առաջ մեկնարկած խաղաղության գործընթացի շրջանակներում:
Այս մասին հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, ով պաղեստինյան կողմի հետ բանակցություններում գլխավորում է իսրայելական պատվիրակությունը: Լիվնին հայտարարել է, որ ստեղծված պայմաններում Իսրայելը չի կարող ներում շնորհել պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խմբին:
Իսրայելի այդ քայլը հանդիսանում է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի քայլի պատասխանը, ով երեքշաբթի երեկոյան հրաժարվել էր ստորագրել 15 միջազգային կոնվենցիայի ու պակտի Պաղեստինի միանալու մասին փաստաթղթերը: Լիվնին Պաղեստինի ղեկավարությանը կոչ է արել վերանայել այդ քայլը:



