Օրերս տեղեկություն հրապարակվեեց այն մասին, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Մոլդովայի ու Ադրբեջանի հետ: Տեղեկությունը հրապարակել էր ռուսաստանյան «Russia Today» հեռուստաալիքի կայքը` հղում անելով գերմանական «Spiegel Online»-ին:
«Ուռաա՜, մենք հաղթեցինք: Երեխայիս անունը ՍԴ եմ դնելու: Գագիկ, դու տղա ես…» և նման բացականչությունները հասկանալի են, բայց ոչ այնքան ադեկվատ: Քանի որ որոշման հասցեատերն ամենևին հասարակությունը չէր:
Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ:
Հանրապետության տարածքում“ Ուշադրություն
Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն:
Ապրիլի 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը արևելյան շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 4-ին լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն: 5-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 4-ի գիշերը, 6-ի երեկոյան ժամերին և 7-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 8-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 27.50C (1979 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -4.00C (2004 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան 11.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն
Այս մասին երեկ YouTube-ում հայտնված նոր տեսանյութում հայտարարել է հենց ինքը՝ Նովակը:
Գյումրի գետակը մեծ աղբանոց է: Խնդրից զերբազատվելու համար քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի կողմից 2013 թվականին իրականացվել են գետակի հունի մաքրման մասնակի աշխատանքներ:
ՀՀ կառավարությունն հաստատել է ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման և ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը:
Վլադիմիր Պուտինն ու Լյուդմիլա Պուտինան ամուսնալուծվելու վերաբերյալ իրենց մտադրության մասին հայտարարել էին 2013 թվականի հունիսի 6-ին:
Այս մասին նշված է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Տեսանյութում երևում է, որ ֆրակով Պուտինը պարում է ուկրաինացի ֆուտբոլային ֆանատների սկանդալային երգի ներքո:
ԱԺ Հանրապետական մեծամասնությունը ոչ իշխանական ուժերի՝ «բարիկադներ» ստեղծելու սպառնալիքներից չի վախենում, շուրջօրյա հանրահավաքների անցկացմամբ չի անհանգստանում: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Փոխարենը, նրա խոսքով, միակ բանը, ինչից ՀՀԿ-ն վախենում է՝ օձն է:
Կուտակայինի վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկ հրապարակած որոշումը մեծ խառնաշփոթի առիթ հանդիսացավ:
Այս մասին նա հայտարարել է երեկ՝ Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը գտնվում են որակական նոր փուլում: Պարտվողներ և հաղթողներ չկան, նման որոշումները նպաստում են իրավական համակարագի զարգացմանը»,- հայտարարեց Հ.Թովմասյանը՝ հավելելով, որ հանուն դրա պատրաստ է առաջին պարտվողը լինել:
Տուրչինովը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստվել են ներխուժել Ուկրաինայի ցամաքային հատված, և դրա համար անհրաժեշտ լուրջ առիթ՝ ռուսալեզու բնակչության կործանման գործոնը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները տարակարծություններ ունեն ապրիլի 28-ից հետո սպասվող զարգացումների շուրջ: Պատգամավորների մի մասը «բարիկադներ» է կանխատեսում, մյուսները` հորդորում են` որքան հնարավոր է զերծ մնալ նման ցնցումներից, իսկ ոմանք անգամ տեղյակ չեն շուրջօրյա հանրահավաքների անցկացման մասին:
Այս մասին այսօր Մինսկում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի մամլո քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:
Այս մասին նշված է Росвертол-ի տարեկան հաշվետվությունում:
Ապրիլի 2-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Զավարյան փողոցի թիվ 57/19 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Մ.-ին:
«Երկրորդ անգամն է՝ ՍԴ-ն իմաստուն որոշում է ընդունում: Առաջինը՝ հայ-թուրքական պայմանագրերի մասով էր, երկրորդն էլ սա էր, որը հասարակության, ժողովրդի պահանջն էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռաֆիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, ըստ որի՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասին օրենքի հոդվածների սահմանադրականության հարցով որոշման վիճարկվող դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, միաժամանակ՝ իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին»:
Ապրիլի 3-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը։ Քննարկվեցին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար դիմած և ընտրության նախնական փուլն անցած հասարակական կազմակերպությունների հայտերը: Հանձնաժողովի անդամները տարբեր չափորոշիչներով (ՀԿ-ի փորձ, ծրագրի նպատակներ և խնդիրներ, բյուջեի կետերի հստակ ներկայացում և այլն) գնահատեցին ծրագրերը։
Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:
Ապրիլի 2-ից կասեցվել է թիվ 22 համարի երթուղին սպասարկող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ գործունեությունը: Այս խնդիրը ներկա պահին վիճարկվում է դատական կարգով:
Այժմ շատ կարևոր է հասկանալը և պատասխան ստանալը, թե ովքեր են պատվիրատուն ու մատակարարը, թե ՌԴ ՆԳՆ-ն ինչպես և ինչու է փոխադրել այդչափ զենք ու պայթուցիկ:
ՀՀ առաջին նախագահի նախկին ավագ խորհրդական (1991-97 թթ.) Ժիրայր Լիպարիտյանի հետ «168 Ժամի» հարցազրույցը հետաքրքիր էր ոչ միայն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերլուծությամբ, այլև մի ուշագրավ բացահայտումով: Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդականը հայտարարեց, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ, Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բաժնի ղեկավար Վիկտորյա Նուլանդը մասնակցություն է ունեցել 1997-98 թթ. Հայաստանի ներքին հարցերում և մեծ ներդրում է ունեցել Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ:
Եվրամիության աջակցությամբ մշակվել և փորձարկվել է ծրագրային ապահովում և էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երևան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում և Գյումրիում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ապրիլի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը չի հասկացել Սահմանադրական դատարանի կողմից կայացրած երեկվա որոշումը, որով, հիշեցնենք՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասին օրենքի հոդվածների սահմանադրականության հարցով որոշման վիճարկվող դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, միաժամանակ իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը: