
Ռուսաստանն իր գործողություններով Ուկրաինան մղում է դեպի ՆԱՏՕ. Տուրչինով

РБК-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը չի բացառել, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե Ռուսաստանը շարունակի ճնշում գործադրել երկրի վրա.
«Հենց Ռուսաստանն է իր ագրեսիայով, իր գործողություններով, զորքերով Ուկրաինային դրդում դեպի ՆԱՏՕ: Եվ երբ նրանք կշարունակեն աշխատել նույն ուղղությամբ, ես չեմ բացառում, որ դա տեղի կունենա»:
Տուրչինովը կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստվել են ներխուժել Ուկրաինայի ցամաքային հատված, և դրա համար անհրաժեշտ լուրջ առիթ՝ ռուսալեզու բնակչության կործանման գործոնը:
Ելնելով դրանից՝ Տուրչինովը հայտարարել է, որ ոչ մի դեպքում Ռուսաստանին չպետք է տալ նման հնարավորություն, որ նա Ուկրաինայում իրականացնի 2008 թվականին Վրաստանում իրականացրած սցենարի նման սցենար: