
Ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տա. Հրայր Թովմասյանի մեկնաբանությունը (տեսանյութեր)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանումներ ներկայացրեց երեկ կուտակայինի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման հետ կապված: Ըստ նրա՝ ՍԴ որոշումը ոչ միայն նպաստելու մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլև ցույց է տալիս իր տեղն ու դերը մարդու իրավունքնեի պաշտպանության գործում:
«Քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը գտնվում են որակական նոր փուլում: Պարտվողներ և հաղթողներ չկան, նման որոշումները նպաստում են իրավական համակարագի զարգացմանը»,- հայտարարեց Հ.Թովմասյանը՝ հավելելով, որ հանուն դրա պատրաստ է առաջին պարտվողը լինել:
Մեկնաբանելով ՍԴ որոշումը՝ նախարարը հայտարարեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր կուտակայինի մասին օրենքը գործում է ողջ ուժով և 5% վճարները պետք է կատարվեն:
Հ.Թովմասյանը հայտարարեց, որ ՍԴ որոշման մեջ առկա «վերահաշվարկման են ենթակա մինչև այդ կատարված կուտակային վճարները» արտահայտությունը բոլորովին չի նշանակում, որ գումարները պետք է վերադարձվեն, այլ՝ մինչև սեպտեմբերի 30-ը կատարվելիք փոփոխություններին համապատասխան (օրինակ՝ եթեպարտադիր 5%-ը նվազեցվի 4% բարձրացվի 6%) պետք է վերահաշվարկվեն:
Ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տա: Այս հարցին ի պատասխան՝ Հ.Թովմայանը կոչ արեց հիշել հույներին: