Բաժիններ՝

Մաքսային միությունը խաթարում է առանձին երկրների ինքնիշխանությունը. Ֆյուլե

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Մաքսային միությունը խաթարում է առանձին երկրների ինքնիշխանությունը:

Այս մասին նա հայտարարել է երեկ՝ Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ֆյուլեի խոսքերով՝ Մաքսային միությունը խաթարում է առանձին երկրների ինքնիշխանությունը և կառուցվում է տնտեսական ու առևտրային հարաբերությունների վրա, որոնք հենված են Կրեմլի ու «Գազպրոմի» վերահսկած սուբսիդիաների վրա.

«Քաղաքական համագործակցությունը բազավորված է Մոսկվայի պահանջների վրա: Եվ Ղրիմի դեպքերը՝ ապօրինի հանրաքվեն ու բռնակցումը, ինչի համար ես մեծապես ցավում եմ, ևս մեկ անգամ վկայում են այդ մասին»:

Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից Ուկրաինային առաջարկված Ասոցացման համաձայնագրի հարցում տիրում է հակառակ պատկերը, այն կոչված է ուժեղացնել երկրի ինքնիշխանությունը և նպաստել անհրաժեշտ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների անցկացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930