![](/banners/BeFunky-design.jpg)
Գյումրի գետակը աղբապատ է և կառուցապատված (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/get.jpg)
tsayg.am-ը գրում է. Գյումրի գետակը մեծ աղբանոց է: Խնդրից զերբազատվելու համար քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի կողմից 2013 թվականին իրականացվել են գետակի հունի մաքրման մասնակի աշխատանքներ: Քաղաքի տարբեր հատվածներում նաև մաքրվել են գետակի ափերը: Արդյունք, սակայն, չի արձանագրվել, քանի որ կուտակված աղբի ծավալը մեծ է: Սրանից բացի, գետակի հարակից տարածքներում ապրող ընտանիքները առօրյա աղբը աղբամանները նետելու փոխարեն գցում են հոսող ջրի մեջ: Արդյունքում գետի երկայնքով տարածված է գարշահոտություն, տարածքում վխտում են առնետներ, մկներ, թափառող շներ: