Росвертол-ը նախորդ տարի Ադրբեջանին հատկացրել է 12 մարտական ուղղաթիռ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին ռուսական Росвертол ընկերությունն Ադրբեջանին վաճառել է Mи-35M տիպի 12 մարտական ուղղաթիռ՝ ընդհանուր 8.46 միլիարդ ռուբլի (մոտ 300 միլիոն դոլար) արժեքով:

Այս մասին նշված է Росвертол-ի տարեկան հաշվետվությունում:  Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը տվյալ մոդելի 24 ուղղաթիռ Ռուսաստանում պատվիրել է դեռևս 2010 թվականին, իսկ ուղղաթիռների մատակարարումները սկսվել են 2011 թվականի դեկտեմբերին:

Ադրբեջանն արդեն իսկ Росвертол-ից ստացել է բոլոր 24 հատ Mи-35M տիպի ռազմափոխադրման նոր ուղղաթիռները: Դրանք կլրացնեն երկրի ռազմաօդային ուժերի կազմում գտնվող Ми-24G-ներին, որոնք ավելի վաղ արդիականացվել էին ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան:

Ադրբեջանը ստացել է նաև 9К114 Штурм-В հակատանկային հրթիռներ, С-8 և С-24 չղեկավարվող հրթռներ, 12.7 և 7.62 միլիմետր տրամաչափի 9-А-629 և 9-А-622 գնդացիրներ, 30 միլիմետր տրամաչափի 9-А-800 նռնականետեր:

Տեսանյութեր

Լրահոս