Բաժիններ՝

Բելառուսը պատրաստ է հյուրընկալել ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինսկը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարությունների ներկայացուցիչներին: Այս մասին այսօր Մինսկում անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի մամլո քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

Նրա խոսքերով՝ Բելառուսն անելու է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի ապահովի Մինսկում նման հանդիպման անցկացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ այդպիսի հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ պետք է հանդես գան կողմերն իրենք՝ Ռուսաստանն ու Ուկրաինան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930