Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել

2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանը քիչ առաջ ազատ է արձակվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է խափանման մեկ այլ միջոցով՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Միսակ Առաքելյանն այժմ էլ մեղադրյալի կարգավիճակում է, սակայն փոխվել է նրան առաջադրված մեղադրանքը: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը փոխվել է. այժմ նրան մեղադրում են խուլիգանության մեջ:

Պաշտպանն ասաց, որ նոր առաջադրված մեղադրանքի շուրջ կարծիք կհայտնեն դատարանում: Նա նաև համոզմունք հայտնեց, որ քրեական գործի նախաքննությունը «շատ շուտով» կավարտվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930