Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով դատապարտյալների հարազատները սպառնում են ինքնահրկիզվել Բաղրամյան 26-ում. news.am

«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, այսօր՝ մարտի 25-ին,  նախագահականի մոտ է գնացել բենզինով լի շշով եւ սպառնացել, որ եթե իր որդուն 12 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը չփոխվի եւ արդար որոշում չկայացվի, ինքը կինքնահրկիզվի, սակայն ոստիկանները նրա ձեռքից վերցրել են բենզինը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Նունե Մարգարյանը։

«Ուզում ենք՝ լինի արդարադատություն, թող պարոն Հարությունյանը իր կայացրած վճիռը թղթի պես ճղի ու արդար դատի բոլորին, ոչ թե բոլորին 12 տարի տա։ Ի՞նքն է այդ տղաներին այդ 12 տարվա կյանքը տվել, իրենց մայրերն են տվել, ես եմ տվել, մեծացրել։ Եթե արդար վճիռ չլինի, բենզին եմ լցնելու վրաս, ինքնահրկիզվեմ։ Ես արդար կին եմ, թող իմ որդին՝ Գարիկ Մարգարյանը պատժվի նրա համար, որ Արտակ Բայադյանին միջին ծանրության վնաս է հասցրել»,- Բաղրամյան 26-ում գոռում էր տիկին Մարգարյանը։

Ամբաստանյալների հաարզատները, սակայն, համաձայն չեն, որ «Հարսնաքար» համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը նույնպես մեղավոր է եւ պետք է պատժվի։

«Էդ ասողների հետույքները վառված ա Ռուբեն Հայրապետյանից, ինքը կապ չունի այս գործի հետ, մեծատառով մարդ է, իրեն ուղղակի փորձեցին  խայտառակ անել»,- NEWS.am-ին ասել է Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս