Վարդան Պետրոսյանի փաստաբանը ներկայացրել է վթարի մոդելավորված տարբերակը (տեսանյութ)
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր ներկայացրեց նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած վթարի մոդելավորված տարբերակը: Ն. Բաղդասարյանը հերքեց նախաքննական մարմնի վարկածը, որ վթարը տեղի է ունեցել կողնակում:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ եթե վթարը տեղի ունենար կողնակում, ապա «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պետք է հարվածած լիներ տարածքում եղած ծառերին:
«Իրականում ավտոմեքենան գալիս է առաջին գոտի, մյուս ավտոմեքենան կանգնած տեղից ետընթաց է կատարում, դուրս է գալիս բանուկ մաս, բախվում է, որի արդյունքում «ԲՄՎ» ավտոմեքենան կողասահքով դուրս է գալիս դեպի կողնակ, իսկ տվյալ ավտոմեքենան բանուկ մասում հետադարձ է կատարում»:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում գազ տեղադրված է եղել առանց սեփականատիրոջ համաձայնության:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ վթարի արդյունքում կոտրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմի հետևի ապակին կոտրվել է, կոտրվել է նաև Վարդան Պետրոսյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասը:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ թափվել է ագրեգատների միջի ջուրը, ինչպես նաև թափվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի կոտրված ապակին:
««Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր ցուցմունքում ներկայացնում է, որ վթարը տեղ է ունեցել խաչմերուկից 5 մետր վերևէ՝ դեպի Երևանի կողմ: Ավտովթաից հետո արված լուսանկաներ կան, եթե ուշադիր նայենք, այդ մասով հեղուկ, ապակու բեկոր գոյություն չունի: Նա իր վերջին ցուցմունքում փոխել է վթարի վայրը այն դեպքում, երբ փորձաքննությունն արդեն կատարվել է»,- ասաց Ն. Բաղդասարյանը՝ նշելով, որ այդ հատվածում ևս հեղուկ և ապակու բեկորներ չկան:
Վարդան Պետրոսյանի պաշտպանն ասաց, որ արված լուսանկարներում երևում են նաև «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվների հետքերը, սակայն նախաքննական մարմինը չորս ամիսների ընացքում դա չի տեսել: