Դավիթ Սարգսյան. «Ինչ ասվել է՝ արդեն ասվել է, ավելացնելու բան չունեմ»

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հրաժարվեց պատախանել ԲՀԿ խմբակցության պատգաավոր Ստեփան Մարգարյանի կողմից իրեն ուղղված դիտարկումներին` ասելով. «Ինչ ասվել է՝ արդեն ասվել է, ավելացնելու բան չունեմ»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով արագաչափերի գործարկման հետևանքնով առաջացած գանձումներին, հայտարարել էր, թե Հայաստանում այս «ռեֆորմների» 70 տոկոս եկամուտը գնում է «բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը»՝ նրան անվանելով «ագահ թալանչիներ», ինչին Դավիթ Սարգսյանը հակադարձել էր՝ ասելով, թե ագահ թալանչիների չափանիշներին համապատասխանում է կազինո ունեցող անհատը:

Ի պատասխան՝ այսօր Ստեփան Մարգարյանը նկատել էր. «Պարզ չէ, թե ինչո՞ւ էր եկել Դավիթ Սարգսյանը, քննարկվող հարցից անտեղյակ, բայց քանի որ թույլ տվեց վիրավորել ԲՀԿ-ին, քառյակին, ես անդրադառնամ նրան ևս: Կարծես նորմ է դառնում, որ ամբիոնի մոտ հանդես է գալիս մի տեսակ տղայական պահվածքով, հոխորտում է, որ հետո իր շրջապատում ասում՝ տեսաք, ի՞նչ արեցի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31