Արմեն Աշոտյանը հեգնում է. Ինչո՞ւ մեկ ամիս այս խեղճ ժողովուրդը պետք է տառապի այս արնախում կառավարության ձեռքերում. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անհամբեր է` ինչո՞ւ է ընդդիմությունը մեկ ամիս սպասում՝ կառավարությանը անվստահություն հայտնելու համար, թող հենց այսօր հայտնեն. «Ինչու՞ եւս մեկ ամիս այս խեղճ ժողովուրդը պետք է տառապի այս արնախում կառավարության ձեռքերում»:

Նրան բացատրում են` ժողովուրդը պետք է տառապի, որովհետեւ ընդդիմությունը կառավարության ծրագիր է գրում, որպեսզի հաջորդ կառավարությունն աշխատի այդ ծրագրով: Արմեն Աշոտյանը հիշեցնում է` չի լինելու այդպիսի հնարավորություն ընդդիմության համար. «Կառավարության հրաժարականը բացառապես մեծամասնության հարց կարող է լինել»:

Հանրապետական նախարարը բացառում է, որ կառավարությունը հրաժարական կտա, եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի Կենսաթոշակային օրենքի «պարտադիր» դրույթը. «Իսկ եթե ՍԴ-ի որոշումը լինի, ի հակառակ կառավարության տեսակետի, առավելեւս կառավարությունն իր քաղաքական միսիան կատարել է փայլուն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս