Բաժիններ՝

Մեծանուն երգիչ Շարա Տալյանի դուստրը բնակարանից զրկվել է՝ բռնության սպառանալիքի ազդեցության տակ. Փաստաբաններ

Հայ մեծանուն երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝ Ռուզաննա Բաբաջանյանը, մուրացիկի կարգավիճակով շրջում է փողոցներում. նրանից խլել են նրա բնակարանը:   Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցում նշեց Ռ.Բաբաջանյանի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը, գործի նյութերը, վկաների ցուցմունքները ցույց են տալիս, որ հեռավոր ազգականն օգտվել է անկողնային հիվանդ Շարա Տալյանի դուստր Լուսյա Տալյանի անօգնական վիճակից ու խլել նրա բնակարանը:

Արդյունքում՝ 80-ամյա հիվանդ կինն իր միակ բնակարանը 2007 մարտի 2-ին նվիրել է ոչ թե մոտ 60 տարեկան իր հարազատ դստերը, ով, ի դեպ, տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ, այլ՝ հեռավոր ազգականին և 2008թ. փետրվարի 1-ին մահացել:

«Չի կարելի ծաղրել մարդուն, ով հիվանդ է, չի կարելի նրա անօգնական վիճակն օգտագործել»,- ասաց փաստաբանը՝ հանրության և երկրի նախագահի ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա:

Ըստ Մ.Առուստամյանի՝ մի հայտնի արվեստագետ, լսելով այս պատմությունը, իրեն հայտնել է՝ «մի՛ զարմացեք, Նար Հովհաննիսյանը՝ Նար-Դոսի որդին, սովից մահացավ 90-ական թվականներին», բայց դա «մութ ու ցուրտ 90-ականներին էր, իսկ հիմա՞»:    Գործը քննող դատարանն, ըստ փաստաբանի, կողմնակալ է, անաչառ չէ, ծաղրում, ճնշում, թույլ չի տալիս խոսել Ռուզաննա Բաբաջանյանի  ներկայացուցիչներ Մ.Առուստամյանի ու Մոնիկա Հակոբյանի հրավիրած վկաներին, իսկ նրանք պնդում են, որ «կնոջը մեկուսացրել են, անազատության մեջ են պահել, բռնության սպառանալիքի ազդեցության տակ կինը նվիրել է բնակարանը հեռավոր ազգականին:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31