«Մենք վրեժխնդիր կլինենք Արսեն Ավագովից` մեր եղբոր սպանության համար». «Աջ սեկտոր»
Ուկրաինական «Зеркало недели» (ZN.UA) լրատվականի փոխանցմամբ` «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության ղեկավարությունը խոստացել է վրեժխնդիր լինել Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավագովից` Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկո Բելի) սպանության համար:
«Աջ սեկտորը» հայտարարել է, թե չի հավատում իրենց համակարգողին բերման ենթարկելու մասին ՆԳՆ-ի տարածած վարկածին:
«Մենք վրեժխնդիր կլինենք Արսեն Ավագովից` մեր եղբոր սպանության համար: Սաշկո Բելիի գնդակահարությունը նախարարի կողմից պատվիրված սպանություն է, որովհետև Մուզիչկոն որևէ քրեական գործի վերաբերյալ ծանուցում չի ստացել, և իրեն ոչ մի տեղ չեն կանչել»,- հայտարարել է «Աջ սեկտորի» ներկայացուցիչ Ռոման Կովալը:
Հիշեցնենք, որ «Աջ սեկտորի» համակարգող Սաշկո Բելին սպանվել է այս գիշեր` զինված խմբավորման վնասազերծման հատուկ գործողության ժամանակ: