
Ոստիկանության աշխատակիցը խուլիգանություն էր արել գիշերային ակումբում

ՀՀ ոստիկանության աշխատակից Դ. Վ.-ի, քաղաքացիներ Ա. Ռ.-ի և Մ. Վ.-ի
հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ոստիկանության աշխատակից Դ. Վ.-ն, քաղաքացիներ Ա. Ռ.-ն և Մ. Վ.-ն գրավոր հաղորդում են տվել այն մասին, որ 2014թ. մարտի 6-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի հասարակական վայր հանդիսացող «Լա սկալա» ակումբում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով այլ անձանց նկատմամբ` վիճաբանել են իրար հետ, միմյանց հասցեին տվել հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն