Քեմերոնը Պուտինին մաղթել է Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի հաջող կազմակերպում ու անցկացում:
Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով: Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել:
2012 թվականի հուլիսին ընտրված կոնգրեսը քանիցս ենթարկվել է քննադատությունների՝ կարևոր փաստաթղթեր ընդունելու անկարողության համար, ինչը վերաբերում է նաև նոր Սահմանադրություն ընդունելուն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այս մասին հայտարարել է սիրիական Ազգային դաշինքի առաջնորդներից Բուրհան Գալյուն:
Դա աննախադեպ իրադարձություն է 2008 թվականից սկսած:
Ռասմուսենը հիասթափություն է հայտնել ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ին հասցեագրած Կարզայի քննադատությունների կապակցությամբ:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ մոտ 1200 սաուդցի միացել է Սիրիայի ապստամբներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թունիսի վարչապետ Մեհդի Ջոմաայի հետ:
Դրանից հետո Բիձինա Իվանիշվիլին պատասխանելու է լրագրողների հարցերին:
Ի՞նչ է շահելու Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցությունից, չգիտեն անգամ այդ որոշման ամենաակտիվ ջատագովներն ու անդամակցության գործընթացի վրա աշխատող պաշտոնյաները:
Ուշագրավ է, որ չնայած եղանակային վատ պայմաններին, դրական արդյունք են արձանագրել Chrysler-ը, Nissan-ը եւ Subaru-ը: Հատկապես պահանջարկ են վայելել նրանց ամենագնաց մոդելները:
5 տուրերից հետո Արոնյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ երկու միավոր պակաս ունենալով աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենից, ով էլ հենց ճանաչվել է դասական շախմատի մրցաշարի հաղթող:
Լյութեր Ջորջ Սիմիջյանը հայտնագործել է բանկոմատը, ավելի քան 200 գյուտերի արտոնագիր ունի, այդ թվում՝ լուսանկարչության ոլորտում:
Լուրի իսկությունը գործակալությունը փորձել է ճշտել ոստիկանությունից, որտեղից չեն հերքել սպանության գործով կասկածյալի ձերբակալման փաստը` նշելով, որ նախաքննության շահերից ելնելով մանրամասներ չեն կարող հայտնել:
Կտավները պատկանել են նախկինում անհայտ ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանին, ով Երկրորդ համաշխարհայինի վետերան է եղել եւ կոմիքսների ծաղրանկարիչ:
Այս ցուցակը կազմվում է տարեկան պարբերականությամբ, որտեղ հաշվի են առնում՝ բժշկական ծառայությունների որակը, սարքավորումների ու տեխնոլոգիական հագեցվածությունը, գնային քաղաքականությունը, սպասարկումը, ծառայությունների մատուցման գաղտնիությունը, անվտանգությունը և սպասարկող անձնակազմի բարեհամբուրությունը:
Նա, երկու և ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Երևան քաղաքի տարբեր դիսկո ակումբներում և այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող 7 հայ աղջիկների հետ, 5000-ական ՀՀ դրամ միջնորդավճարի դիմաց հաճախորդներով ապահովելու վերաբերյալ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, 2007-ից մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է մարմնավաճառների հանդիպումներն իրեն ծանոթ, ազգությամբ պարսիկ տղամարդկանց հետ
«Մենք բավական երկար ժամանակ փորձարկումներ էինք կատարում` հատուկ ուշադրություն դարձնելով համակարգի անվտանգությանը, որպեսզի մարդկանց տվյալները հանկարծ չգողացվեն»,- ասաց Մ. Սաղյանը` նշելով, որ իրենք այդ ընթացքում փորձել են անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները լուծել:
Դեռ սպասում ենք, տեսնենք, թե Մաքսային միությունն ինչ կլինի, մենք առայժմ չգիտենք, թե ինչ անակնկալներ կլինեն: Մի կողմից ասում են՝ լավ կլինի, մյուս կողմից էլ՝ միտումները բացասական են:
«Շատ է խոսվել այն մասին, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն` ելնելով անվտանգության նկատառումներից: Կարծում եմ` իրականում սա բլեֆ է, որովհետև անվտանգության որևէ խնդիր այստեղ չկա, և Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանն էլ չի պատրաստվում նրան պաշտպանել, եթե մի բան պատահի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
Ազատամարտիկ Արթուրենց տունը շնանոցում է: Տարածքն այդպես են կոչում, քանի որ շինության մեջ նախկինում ոստիկանական շներ են պահել, ու 1990 թվականից Արթուրը մոր հետ եկել է շների տեղը զբաղեցնելու: Շնանոցն իսկական շնանոց է, ու թեև ինչպես` աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում 21-րդ դար է, բայց կառուցվող շենքերը մնում են դատարկ, իսկ շնանոցներում «ապրելու» համար մարդկանց հերթեր են գոյանում: