Վադիմ Դուբնով. Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանն էլ չի պատրաստվում նրան պաշտպանել, եթե մի բան պատահի

«Շատ է խոսվել այն մասին, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն` ելնելով անվտանգության նկատառումներից: Կարծում եմ` իրականում սա բլեֆ է, որովհետև անվտանգության որևէ խնդիր այստեղ չկա, և Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանն էլ չի պատրաստվում նրան պաշտպանել, եթե մի բան պատահի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

Վերջինիս խոսքերով` Հայաստանի իշխանությունները դիմել են այդ «բլեֆին», քանի որ ՄՄ-ին միանալն անձնապես և նյութապես շահավետ է նրանց համար. «Սերժ Սարգսյանի համար սա ուղղակի քաղաքականապես ավելի անվտանգ է, իսկ հայկական քաղաքական դաշտի մյուս խաղացողների համար պարզապես ձեռնտու է խաղալ Մաքսային միության այդ խաղը»:

Միաժամանակ, Դուբնովն ավելացրեց, թե ՄՄ մտնելու որոշումը համարում է Սերժ Սարգսյանի պարտությունը, որովհետև ՀՀ նախագահը ստիպված էր համաձայնել Մոսկվայի խաղի կանոններին այն դեպքում, երբ Մոսկվան ակնհայտորեն հենվում է Հայաստանի օլիգարխիայի վրա: Դուբնովն այս հարցին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպերի և դրանց արձագանքների վերաբերյալ գնահատականի համատեքստում:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս