Բաժիններ՝

Օբաման Թունիսի վարչապետին հրավիրել է Վաշինգտոն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թունիսի վարչապետ Մեհդի Ջոմաայի հետ: Այս մասին երեկ հայտնել է Սպիտակ տունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման Թունիսի վարչապետին շնորհավորել է երկրում նոր Սահմանադրություն ընդունելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ: Օբաման ողջունել է Թունիսի հեղափոխությունից հետո այդ երկրի իշխանությունների գործադրած ջանքերը՝ կապված հեղափոխության ձեռքբերումները պահպանելու նրանց ձգտման հետ:

Օբաման Մեհդի Ջոմաային այս տարվա երկրորդ կեսին հրավիրել է Վաշինգտոն, ինչը միտված կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728