Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահը «կրակի հետ է խաղում». Ռասմուսեն

BBC-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը «կրակի հետ է խաղում»՝ հրաժարվելով ԱՄՆ-ի հետ ստորագրել անվտանգության մասին համաձայնագիր:

Ռասմուսենը հիասթափություն է հայտնել ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ին հասցեագրած Կարզայի քննադատությունների կապակցությամբ: Կարզայը մասնավորապես հայտարարել էր, որ Հելմանդ նահանգը կլիներ ավելի բարեկեցիկ վիճակում, եթե այնտեղ ոտք չդներ բրիտանացի զինվորը:

Ռասմուսենը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները բավական շատ արյուն են թափել և ջանքեր են գործադրել հանուն Աֆղանստանի ապագայի, և Աֆղանստանի ղեկավարությունից ակնկալում էին քիչ թե շատ երախտագիտություն:

Ռասմուսենը հույս է հայտնել, որ Աֆղանստանի նոր նախագահը, որին կընտրեն ապրիլին, կստորագրի անվտանգության համաձայնագիրը, որն իրավական հիմք կհանդիսանա 2014 թվականից հետո Աֆղանստանում ամերիկացի զինվորականների խմբի մնալու համար:

Ռասմուսենը հասկացնել է տվել, որ այդ համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու դեպքում Աֆղանստանը կարող է զրկվել միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս