
Աշխարհի 10 լավագույն հիվանդանոցները (լուսանկարներ)

Aroxj.am-ը ներկայացնում է Բժշկական որակի գնահատման միջազգային ալյանսի վարկանիշավորման ցուցակը, որտեղ ներկայացված են աշխարհի 10 լավագույն հիվանդանոցները բժշկական տուրիզմի համար: Այս ցուցակը կազմվում է տարեկան պարբերականությամբ, որտեղ հաշվի են առնում՝ բժշկական ծառայությունների որակը, սարքավորումների ու տեխնոլոգիական հագեցվածությունը, գնային քաղաքականությունը, սպասարկումը, ծառայությունների մատուցման գաղտնիությունը, անվտանգությունը և սպասարկող անձնակազմի բարեհամբուրությունը:
Ցուցակը գլխավորում է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի Ֆորթիս հիվանդանոցը: Այն առաջարկում է բարձրակարգ վիրահատություններ:
Երկրորդ տեղում Սինգապուրի Գլենինգլզ հիվանդանոցն է: Այն մատուցում է բարձրակարգ ախտորոշման ծառայությունները:
Չորրորդ տեղում է Հարավային Կորեայի Սեուլ քաղաքի Վիրուդուլ հիվանդանոցը: Այն աշխարհում լավագույնն է ողնաշարային հիվանդությունների բուժման ու վիրահատության ոլորտում:
Ցանկում տեղ է գտել նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Անադոլուի բժշկական կենտրոնը: Այս հիվանդանոցը օնկոլոգիական հիվանդությունների բուժման ու վիրահատության ուղղությամբ համարվում է լավագույններից մեկը: Այստեղ կատարում են նաև գլխուղեղի և ողնուղեղի փոխպատվաստման մշակումներ: Հիվանդանոցը հենց իր տարածքում ունի հյուրանոց, որտեղ հիվանդների խնամակալները կարող են հանգստանալու միաժամանկ լինել իրենց հիվանդի հետ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: