
ԱՄՆ-ում նվազել է Ford-ի, Toyota –ի և General Motors-ի արտադրանքի վաճառքը

ԱՄՆ հյուսիսային նահանգներում անցած ամիս արձանագրված անսովոր ցրտերն անդրադարձել են ավտոմեքենաների շուկայի վրա: Ըստ «Edmunds.com» մասնագիտացված կազմակերպության տվյալների` հունվարին ԱՄՆ-ում նոր մեքենաների վաճառքը կազմել է մոտ 1 մլն միավոր, ինչը զիջում է նախորդ տարիների ցուցանիշին:
Ամերիկյան General Motors կորպորացիան երեկ հայտարարել է, որ հունվարին իր արտադրանքի վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12%-ով: Էական նավզում, ըստ ընկերության, արձանագրվել է հատկապես հյուսիսային նահանգներում: Ford կոնցեռնի արտադրանքը նշված ժամանակահատվածում նվազել է 7%-ով, իսկ ճապոնական Toyota-ինը` 7,2%-ով:
Ուշագրավ է, որ չնայած եղանակային վատ պայմաններին, դրական արդյունք են արձանագրել Chrysler-ը, Nissan-ը եւ Subaru-ը: Հատկապես պահանջարկ են վայելել նրանց ամենագնաց մոդելները: Chrysler-ը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 8% , Nissan –ը` 11,8%, Subaru-ն` 19% աճ: