Պուտինն ու Քեմերոնը քննարկել են Ուկրաինայի հարցը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի ու Իրանի միջուկային ծրագրի հարցերը:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ առաջնորդները քննարկել են նաև ռուս-բրիտանական երկկողմ հարաբերությունների հարցը: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվել Սիրիայի հարցը:
Քեմերոնը Պուտինին մաղթել է Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի հաջող կազմակերպում ու անցկացում: