Բաժիններ՝

Հանրապետության որոշ տարածքներում ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհները բաց են:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս