Ադրբեջանը տեսականորեն չի բացառում պատերազմի վերսկսման հավանականությունը. Նովրուզ Մամեդով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով շփման գծի վերջին իրադարձություններին, տեսականորեն չի բացառել պատերազմի վերսկսման հավանականությունը.

«Ավելի քան երկու տարի կողմերի միջև չի եղել որևէ բանակցություն: Հետո դրանք տեղի ունեցան, և հայկական կողմը, կարծես թե, սկսեց ցուցաբերել կառուցողականություն:

Սակայն որոշ ժամանակ անց դա փոխվեց: Հայաստանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ կողմնակից է խաղաղությանը, իսկ Ադրբեջանը դեմ է դրան: Սակայն Հայաստանի ղեկավարության այդ մարտավարությունը կհայտնվի փակուղում»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա գարնանը վերոնշյալ պորտալում հրապարակված ադրբեջանցի անկախ հրապարակախոս, լրագրող և սցենարիստ Չինգիզ Սուլթանսոյի՝ «Եթե վաղը պատերազմ սկսվի» հոդվածում նշված էր, որ Ղարաբաղյան պատերազմի վերսկսվելուց օրեր անց ադրբեջանական կողմը կկորցնի ևս 6 շրջան:

Տեսանյութեր

Լրահոս