ԵԽ ԽՎ-ն նոր նախագահ ունի

Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին օրը, փակ քվեարկության միջոցով ԵԽ ԽՎ պատգամավորները նախագահ ընտրեցին Անն Բրասյորին: Այս պաշտոնին հավակնում էր նաև Ռոբերտ Ուոլթերը, սակայն վերջինս չստացավ բավարար թվով ձայներ:

ԵԽ ԽՎ նոր նախագահը պաշտոնը կստանձնի երկու տարի ժամկետով՝ մեկ անգամ վերընտրվելու իրավունքով: Անն Բրասյորը ներկայացնում է ԵԽ ԽՎ ALDE՝ լիբերալների և դեմոկրատների խմբակցությունը: Ընտրվելուց հետո նա շնորհակալություն հայտնեց՝ հայտարարելով, որ նախագահելու է հետևյալ սկզբունքով. «Ընգծենք այն, ինչ մեզ միավորում է, այլ ոչ թե այն՝ ինչ մեզ բաժանում է»:

Բռասերը հորդորեց նաև մշտապես լսել քաղաքացիների ձայնը և շարունակել աշխատանքը հարգանքով: Ի դեպ, ԵԽ ԽՎ այլևս նախկին նախագահ Ժան Կլոդ Մինյոն ևս շնորհավորեց Անն Բրասյորին՝ նշելով, որ նա ունի նախագահողի բոլոր հատկանիշները: «Հույս ունեմ, որ Դուք կշարունակեք Ձեր նախորդների աշխատանքը: Պատրաստ եմ օգնել Ձեզ, ոչ թե խորհուրդ տալ, այլ՝ օգնել»,- եզրափակեց Մինյոնը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս