Turner Radio Network-ը տեսանյութ է տարածել իր իսկ պնդմամբ հունվարի 24-ին ԼՂ-ում տեղի ունեցած մարտի մասին

Haqqin.az պորտալը, վկայակոչելով ամերիկյան Turner Radio Network ռադիոընկերությանը, հայտնում է, որ հունվարի 24-ին Ղարաբաղում կատաղի մարտեր են ծավալվել հայկական ու ադրբեջանական զորքերի միջև, ինչի հետևանքով զոհվել է 39 մարդ:

Ռադիոընկերության կայքը վստահեցնում է, որ ղարաբաղյան նոր դիմակայությունում ամենուրեք օգտագործվում է ծանր հրետանի: Կայքում տեղակայվել է այդ մարտերի մասին մի տեսանյութ, որը, ինչպես պնդում են դրա հեղինակները, նկարահանվել է Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում:

Նշվում է, որ Turner Radio Network ռադիոընկերությունը ժամանակին պատկանել է Հել Տեռներին, ով 2010 թվականին մեղադրվեց ամերիկացի չինովնիկներին սպառնալու մեջ, ինչի համար նրան արգելեցին մինչև 2015 թվականը զբաղվել լրագրողական գործունեությամբ:

Դրանից հետո ռադիոն ունի նոր տերեր: Ռադիոյի կայքում նշված է, որ Հել Տեռներն այլևս որևէ կապ չունի կայքի ու նրա բովանդակության հետ. «Մենք ներկայացնում ենք այնպիսի փաստեր, որոնք չեն հրապարակվելու ԶԼՄ-ներում: Հասարակությանը մանիպուլացնելը և անազնվությունը հաճախ է պարգևատրվում գումարով:

Մենք որոշել ենք հավատրիմ մնալ փաստերին ու իրականությանը: Մեզ համար շատ կարևոր է մեր ընթերցողների վստահությունը: Դրա համար էլ մենք պարտավորվում ենք փաստերը հրապարակել՝ միայն դրանցում հավաստիանալուց հետո»:

Տեսանյութեր

Լրահոս