Գուրգեն Արսենյանը՝ ՍԴ որոշման և «կուտակայինի» դեմ պայքարող շարժման մասին

«Սահմանադրական դատարանի մասին օրենքը տալիս է այդ հնարավորությունը և Սահմանադրական դատարանն օգտագործեց օրենքով ընձեռնված հնարավորությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Մեր հարցին, թե համաձա՞յն եք հնչող տեսակետների հետ, թե ՍԴ ընդունած որոշումը ստեղծված շարժումը «քնեցնելու» համար էր, Գ. Արսենյանը պատասխանեց. «Անհայտ է: Եթե շարժումն իր մեջ ունի լուրջ պոտենցիալ, պայքար մղելու վճռականություն, իհարկե, չի ազդի: Իսկ եթե չունի՝ շարժումը կհանգի»: Հարցին, թե այս շարժումը ո՞ր տեսակին է պատկանում, պատգամավորն այսպես արձագանքեց. «Կապրենք՝ կտեսնեք»:

Տեսանյութեր

Լրահոս