
Փետրվարի 13-ին Մոսկվայում բացվելու է «Նռան գույնը» ցուցահանդեսը

Bg.ru-ի փոխանցմամբ՝ փետրվարի 13-ին Մոսկվայում բացվելու է «Նռան գույնը» ցուցահանդեսը, որը նվիրված է լինելու Սերգեյ Փարաջանովի կյանքին ու նրա ստեղծագործական աշխատանքին: Կյանքի ընթացքում ռեժիսորին անվանել են Վրաստանում ծնված և ուկրաինական ազգայնականության համար ռուսական բանտում ազատազրկում կրած հայ:
Մոսկովյան ցուցահանդեսը նախապատրաստում է Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի թանգարանը: Այն բաղկացած է լինելու երեք մասից, որոնցից առաջինում ներկայացվելու են ռեժիսորի ավելի քան 30 աշխատանքներ, որոնց մեծ մասը երբեք չի ցուցադրվել Մոսկվայում:
Կարելի կլինի տեսնել «Նռան գույնը» («Սայաթ Նովա»), «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշիք-Քերիբը» և այլն: Երրորդ մասն առնչվում է Փարաջանովի կյանքի մասին փաստագրական վկայություններին՝ ներառյալ «Արարատ» կոնյակի տան օգնությամբ նկարահանված ֆիլմերը: