Սենատի հանձնաժողովի առաջ ունեցած իր ելույթում Օլսենն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկից օրեր առաջ արդեն իսկ ստացվել են սպառնալից հաղորդագրություններ:
Դավիթը կոտրվածքը ստացել էր դեռևս տարիներ առաջ, և հետազոտության արդյունքում, համաձայն բժշկական եզրակացության, վերջինիս մոտ այժմ առկա է քթի և ստորին ծնոտի աջ հատվածի գծային կոտրվածք` ոսկրերի տեղաշարժերով միմյանց նկատմամբ:
Այսօր Սիրիայում Ասադի վարչակարգի դեմ պատերազմում է մոտ 26.000 զինյալ-ծայրահեղական, որոնցից մոտ 7000-ն օտարազգիներ են:
Ավազակային հարձակում Վարդենիսում:
Ներկայումս Իրանում օրական միջին հաշվով ծախսվում է 68 միլիոն լիտր բենզին:
Հյուսիսային պողոտայի մի խումբ նախկին բնակիչներ այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վերականգնել արդարությունը: Ինչպես 168.am-ին հայտնեց նախկինում Տերյան 18 հասցեի բնակչուհի Ժենյա Պողոսյանը, այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը խոստացել էր 1 քմ-ի համար վճարել 1000 դոլար, բայց փաստացի իրենց վճարվել է 350 դոլար:
Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն,:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ տարածաշրջանի վերլուծաբանները կարծում են, որ այդ խմբավորումները կարող են հարձակումներ իրականացնել Ադրբեջանի տարբեր շրջաններում:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստն անցավ բավական թեժ մթնոլորտում։ Նիստի ընթացքում հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը առաջարկեց այցելել զորամասեր, անձամբ ծանոթանալ բանակի խնդիրներին, որևէ կերպ օգնել դրանց լուծմանը։
Հունվարի 30-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Վարդենիս հատվածում (8-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն (տուժածներ չկան):
«Դուք արտակարգ դրությունը շփոթում եք, թե ընդամենը կարող է հանրահավաք լինել: Արտակարգ դրությունը շատ ավելի խորը բան է և, Աստված չանի, որ Հայաստանում երբևէ նորից արտակարգ դրություն լինի»,- լրագրողներին ասաց Հ.Թովմասյանը:
Այդպիսի որոշում է ընդունվել նրա համար, որպեսզի առաջադեմ մշակումները չընկնեն հակառակորդի ձեռքը:
Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը:
Ինչպես տեղեկացրել էինք` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և մինչև հունվարի 30-ը նրա գտնվելու վայրը անհայտ էր:
Պաղեստինը պատրաստ է համաձայնվել այն պայմանի հետ, որ իսրայելական զորքերը պետք է պաղեստինյան ապագա պետության տարածքից ամբողջովին դուրս բերվեն երեք տարվա ընթացքում:
«ԵՊԲՀ-ից Աշոտյանը 2013 թվականին կարողացավ խլել Դիլիջանի հանգստյան տունը, որտեղ տարվա բոլոր ամիսներին մատչելի գներով հանգստացել են ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները: Խլման գործողությունը կատարվեց վարչապետի հրահանգով, կառավարության որոշմամբ, և, ինչպես միշտ է արվում, սկզբում ձևակերպվում է ուրիշի անունով, երկարատև վարձակալության, իսկ հետո արդեն, շատ արագ չնչին գներով սեփականացնում են»:
Այսօր կադրային փոփոխություն է տեղի ունեցել միանգամից երկու նախարարություններում՝ քաղաքաշինության և մշակույթի։ Երկու գերատեսչություններում էլ աշխատանքից ազատվել են ղեկավարները: Այդ մասին հայտնի է դարձել կառավարության այսօրվա նիստում։
«Այ հիմա գգացեք մեր տարբերությունը սիրելիներս, այ հիմա հասկացեք ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք Էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլևս չենք ծեծում, չենք ջար¬դում, չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք»
Հենց մենք սկսենք հանդուրժողականություն ցուցաբերել նման հարցումների նկատմամբ, մեզ մոտ կսկսվի ազգի քայքայում:
Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանին կհուղարկավորեն Սիսիանի քաղաքային պանթեոնում:
Քեթրին Էշթոնը Կիևում կոչ է արել իրական երկխոսություն սկսել Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության միջև:
Աղվան Հովսեփյանն արդեն 61 տարեկան է, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրինագծով ՔԿ նախագահի պաշտոնավարման սահման է նշվել 65 տարին: Ու մինչ մարմինը ձևավորվի և սկսի լիարժեք գործել, Հովսեփյանն ընդամենը 3-3.5 տարի կկարողանա պաշտոնավարել այդ նոր պաշտոնում:
Կլեպերը հայտարարել է, որ ռուսական տնտեսական աջակցությունը, որի շուրջ Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են նախորդ տարեվերջին, կուժեղացնի Ռուսաստանից Ուկրաինայի կախվածությունը:
«Կարող եմ ասել, որ 10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է»,– պատմել է աշխատակիցը։ Նրա խոսքով, հատկապես հունվարին զգալիորեն ավելացել է «օվիռ» դիմողների թիվը։ Լինում են դեպքեր, երբ մարդը, վստահ լինելով, որ այդ օրն իր նոր անձնագիրը ստանալու է, ճամպրուկով է գնում, անձնագիրը վերցնում ու… Ցտեսություն Հայաստան։
Դեռևս հունվարին ՀՀ ՔՕ 291 հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման և օգտագործման կաննոնները խախտելը) ՀՀ բնապահպանության նախարարության դեմ քրեական գործ է հարուցվել։ Սակայն մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս գործով չի հարցաքննվել, մինչդեռ հենց նա է ջրօգտագործման թույլտվություններ տվել։
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը սկսած երկու դատախազ երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոններից:
Ըստ մեր աղբյուրի, վարչապետը մտադիր է նրան նշանակել Նարեկ Սարգսյանի ղեկավարած՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։
168.am-ի հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ասել էր, որ մահացածներն ամուսիններ են. վնասվածքներ եղել են նրանց վզի շրջանում:
Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայերին:
Այժմ միմյանց հետ մրցակցող ընկերությունները կարող են թուրքական կողմին իրենց առաջարկները ներկայացնել մինչև ապրիլի 30-ը: