Բաժիններ՝

Կադրային փոփոխություններ՝ երկու նախարարություններում

Այսօր կադրային փոփոխություն է տեղի ունեցել միանգամից երկու նախարարություններում՝ քաղաքաշինության  և մշակույթի։ Երկու գերատեսչություններում էլ աշխատանքից ազատվել են ղեկավարները: Այդ մասին հայտնի է դարձել կառավարության այսօրվա նիստում։

Ընդ որում, քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանի հետագա կարիերան հայտնի է. նա ազատվել է սեփական դիմումի համաձայն և նշանակվելու է Նարեկ Սարգսյանի ղեկավարած ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար:

Մշակույթի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանի դեպքում դեռևս ոչ մի հստակ տեղեկություն չկա։ Ամեն դեպքում, մշակույթի նախարար Հ.Պողոսյանի հավաստիացրել է, որ Ավտիսյանը գործազուրկ չի մնա և կնշանակվի այլ աշխատանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս