Բաժիններ՝

Ռուս լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել Կիևում Քեթրին Էշթոնի ճեպազրույցին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Կիևում կոչ է արել իրական երկխոսություն սկսել Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության միջև: Էշթոնն ընդգծել է Ուկրաինայում բռնությունների դադարեցման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ Էշթոնն այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ: Միևնույն ժամանակ ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը հայտնել է, որ Էշթոնի ճեպազրույցը երեկ անցկացվել է դռնփակ ձևաչափով:

Նշվում է, որ դրան հրավեր չստացած ռուսական ԶԼՄ-ները չեն կարողացել ներկա գտնվել Էշթոնի ճեպազրույցին: Բացի այդ, ճեպազրույցին ներկա ուկրաինական ու արևմտյան ԶԼՄ-ներին արգելվել է Էշթոնի ու մամուլի հանդիպման մանրամասների մասին տեղեկատվությունը կիսել ռուսական ԶԼՄ-ների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031