Բաժիններ՝

«Դոժդ» հեռուստաալիքը չափն անցել է. Դմիտրի Պեսկով

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Դոժդ» հեռուստաալիքն անցել է թույլատրելիի չափն ՝ հեռուստադիտողների շրջանում սկանդալային հարցում անցկացնելով:

Խոսքը գնում է հեռուստաալիքի հետևյալ հարցման մասին. «Մի՞թե չարժեր հանձնել (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) շրջապատված Լենինգրադը և դրանով իսկ փրկել հարյուր հազարավոր կյանքեր»: Դրանից հետո հեռուստաալիքը ներողություն էր խնդրել նման հարցման համար, սակայն Պեսկովը հայտարարել է, որ չի տեսել նման բան.

«Հենց մենք սկսենք հանդուրժողականություն ցուցաբերել նման հարցումների նկատմամբ, մեզ մոտ կսկսվի ազգի քայքայում, գենետիկ հիշողության քայքայում: Շատ երկրներում հեռուստաալիքը կհայտնվեր շատ ավելի ծանր վիճակում»:

Նշվում է, որ այդ հարցումից հետո մալուխային հեռուստատեսության մի շարք օպերատորներ հրաժարվել են համագործակցել «Դոժդի» հետ և նրան բացառել են մալուխային հեռուստաալիքների փաթեթից, իսկ մի շարք պատգամավորներ դիմել են Գլխավոր դատախազություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս