Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 107 հատ փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:
Որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ Անի Կարապետյանը:
Քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում:
Հունվարի 18-ին, ժամը 13.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցի թիվ 10 տանը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Քիչ առաջ «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության կազմակերպած երթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և երթի մասնակից ակտիվիստների միջև:
Ազատության հրապարակում կայացած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Ազատության հրապարակում են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողները, ովքեր իրենց ձեռքերում պարզել են՝ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» վերտառությամբ պաստառներ:
Այս պահին հանրահավաքի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ երթով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա:
Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում են նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամ պատգամավորները:
«Ի՞նչ է նշանակում ՀՀ երկրորդ նախագահ: ՀՀ-ն չի՛ ունեցել ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահ: Եթե նկատի ունեք մարտի 1-ի պոտենցիալ ղեկավորներին, ուրիշ հարց: Ինձ համար կատարելապես անընդունելի է այդ արտահայտությունների կիրառումը: Քաղաքական «ռազբորկաներին» կնախընտրեի քաղաքական գնահատական չտալ»:
«13 տարվա կուսակցական փորձ և 39 տարվա անձնագրային տարիք ունենալով, եթե ես դեռ համարվում եմ երիտասարդ, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը»:
«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն, միանալ մեզ ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության: Մի վախեցեք դուրս գալ փողոց, մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները»,- ըստ «Մեդիա կենտրոնի»՝ ասաց «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:
Քիչ առաջ՝ ժամը 14-ին, Ազատության հրապարակում մեկնարկեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին, ինչպես հայտարարել են՝ մասնակցելու են նաև ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամ պատգամավորները:
Սևակ Բ.-ն խոստովանել է, որ 2011 թ. աշնանը պատուհանից մուտք է գործել բնակարան, կատարել գողություն, այնուհետև վերցնելով տան մուտքի դռան բանալին` բացել է դուռը և հեռացել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսի որոշումը:
Տպավորություն է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր կյանքը չի պատկերացնում առանց Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հանդիպելու, և այդ պատճառով կամ նա է պարբերաբար այցելում Լատվիայի մայրաքաղաք, կամ Ռիգայի քաղաքապետին է հրավիրում իր մոտ։
Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվելու նաև նրա հայրենի Մալաթիա քաղաքում:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել է, որ դատի է տալու ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխավոր դատախազություն։
Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության):
Dishfire ծածկանվամբ NSA-ի ծրագիրը զգալիորեն հավաքում է ամեն ինչ, ինչը հնարավոր է, և ոչ թե տվյալներ է հավաքում կոնկրետ թիրախների մասին:
Բանն այն է, որ առաջին նախագահը որոշել է իր տան այդ 2 հարկերում գրասենյակ հիմնել: Վարչական վարույթի ավարտին քաղաքային իշխանությունները պետք է կամ թույլատրեն, կամ արգելեն Լևոն Տեր- Պետրոսյանին իր սեփական տանը գրասենյակ ունենալ:
Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ: Ցավոք, դրանից բխում է, որ նախարարը չգիտի, թե ինչ տարբերություն կա պարտադիր եւ կամավոր կուտակային ապահովագրության միջեւ, ինչպես նաեւ չի պատկերացնում սերունդների համերաշխության սկզբունքի էությունը:
Վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, իսկ Վ. Քալանթարյանը մարմնական վնասվածքով բժշկական օգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ի շնորհիվ ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից ՀՀ-ի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոց:
Երեկ ոստիկանական համակարգում լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնանկ է արվելու Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը, ով ոստիկանապետ Վովա Գասպարյանի մտերիմներից է
Ուկրաինայի օրենսդրությունում կատարված այդ փոփոխությունները փաստացիորեն անհնար են դարձնում «Եվրամայդանի» շարունակումը՝ այն դնելով օրենքից դուրս:
Հունվարի 1-ից Երևանի Արաբկիր վարչական շրջանում բարձրացել է պարտադիր նորմերի վճարների (սպասարկման վարձեր) չափը:
Այսօր մամուլում հրապարակում է եղել, որ վեց ամիս առաջ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գինու գործարանի տնօրինությունը գործարանի հարևանությամբ գտնվող խաղողի այգու տարածքն ընդլայնելու և բարեկարգման աշխատանքներ կատարելու ընթացքում վնասել է հարակից տարածքում գտնվող եզդիների հին գերեզմանատունը
AI-ն ընդգծել է, որ մահապատիժների նման կտրուկ աճը մտահոգություն է հարուցում, և որ դրանք անիմաստ են դարձնում իրենց միջազգային իմիջը փոխելու ուղղությամբ Իրանի իշխանությունների գործադրած ջանքերը:
Վերջիններս մտավախություն ունեն, որ այն գործարարները, որոնք կապ ունեն Քոչարյանի հետ ու չեն մասնակցել «մենք ենք մուծում կուտակայինը» ակցիային, կարող են «տակից» միտինգին ժողովուրդ ուղարկել