ԱԱԾ-ն 927 կգ հերոնի գործով ձերբակալել է Թուրքիայի քաղաքացուն

«Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով`927 կգ հերոնի  մաքսանենգության դեպքի հայտնում  ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին  ՀՀ ԱԱԾ  կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական  աշխատանքների արդյունքում  Երևան  քաղաքում ձերբակալվել  է Հայաստանի  և Վրաստանի տարածքով  տարանցիկ դեպի Թուրքիա նշված  քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին  ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:

Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց  տեղափոխելու նպատակով, դեռևս  ամիսներ առաջ,  հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է  հատուկ հարմարեցված թաքստոց:

Օսման Ուգուրլուն ձեբակալված է, նախաքննությունը շարունակվում է»:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Տեսանյութեր

Լրահոս